Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ այսօրվա նիստում քննարկվել է նաեւ Ազատանի նախկին ղեկավարի հարցը

Սեպտեմբեր 07,2012 20:49

Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ  իրականացրել է 2012թ. սեպտեմբերի 30-ին հանրապետության 13 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների նոր ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 5-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 4-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 1-ական,

Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 1-ական,

«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)՝ 1-ական,

«Ժառանգություն» կուսակցություն՝ 1-ական:

Արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել  է նաև Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավարի նախկին թեկնածու Հովհաննես Պապոյանի դիմումը: Քաղաքացի Հովհաննես Պապոյանը 2012թ. օգոստոսի 18-ին դիմում է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ով 2012թ. սեպտեմբերի 3-ին դիմումը վերահասցեագրել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում ընդունել է որոշում` քաղաքացի Հովհաննես Պապոյանի 18.08.2012թ. դիմումով վարչական վարույթը կարճել, քանի որ Հովհաննես Պապոյանի կողմից 2012թ. օգոստոսի 28-ին ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվել ինքնաբացարկի մասին դիմումը, և թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. օգոստոսի 29-ի որոշմամբ նրա գրանցումը ճանաչվել է ուժը կորցրած:

ԿԸՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930