Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյանը «Վոլգայով» էլ յոլա կգնա

Սեպտեմբեր 14,2012 11:50

Հովհաննես Մարգարյանի այրված ավտոմեքենան

Լրագրողները Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ խնդիր էր եղել, որ իր ծառայողական մեքենան ընթացքի ժամանակ բռնկվել էր: Պատգամավորը վստահեցրեց, որ այդ միջադեպից հետո մեքենան ԱԱԾ եւ ԱԻՆ մասնագետների կողմից փորձաքննության է ենթարկվել եւ հաստատվել է վարկածը, որ ընդամենը վառելիքի արտահոսքն էր պատճառը, որեւէ մութ պատմություն կամ խնդիր չկա:

Քանի որ մեքենան պատգամավորին հատկացված էր Ազգային ժողովի կողմից, այն կփոխարինվի մեկ այլով: Իբրեւ  պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, Հովհաննես Մարգարյանին կհատկացվի «Վոլգա» մակնիշի մեքենա:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ պատգամավորին գոհացնո՞ւմ է նախկին խորհրդային արտադրության մեքենան: Հովհաննես Մարգարյանը տարակուսեց ու գերադասեց, իր խոսքով ասած՝ անկեղծ լինել. «Մտածենք մեր երկրի բյուջեի մասին»: Պատգամավորը նաեւ հպարտությամբ հայտարարեց, որ տասը տարի ծառայողական մեքենա է ունեցել եւ որեւէ անգամ որեւէ տեղում եւ որեւէ իրավիճակում  իր մեքենան չի հայտնվել ուշադրության կենտրոնում՝ խախտում կատարելու համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930