Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյանը պատրաստվում է դատի տա՞լ Ռուբեն Հայրապետյանին

Սեպտեմբեր 14,2012 12:04

«Չեմ էլ ցանկանում մեկնաբանել ոստիկանությունն ինչ է ասել, ես դեռ պետք է որոշեմ ՝ ինչ եմ անելու: Այն, որ Ռուբեն Հայրապետյանին տեղ ու ժամ էի ասել, որ լրագրողի միջոցով սպառնալիքներ է ներկայացնում, գնամ կանգնեմ իր առաջ, թող ինձ ներկայացնի, ինչ որ ասում է: Քանի որ ինքը չի արձագանքում , ու կասկածում եմ, որ կարձագանքի, միգուցե ես որոշեմ, որ ինքը դատարանում ինձ պատասխան տա դրա համար»,- Aravot.am-ին ասաց «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի՝ «Նուվել դ՚Արմենի Մագազին» ամսագրին տված հարցազրույցում իրեն ուղղված սպառնալիքներին վերաբերող ոստիկանության պատասխանին:

Հիշեցնենք, որ պարոն Հայրապետյանն ասել էր.«Այ հիմա ահաբեկելը կտեսնեն: Իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու:Իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են : Մինչեւ մահ վախենալու են ինձանից: Ես դա բացեիբաց ասելու եմ»:

Այն առնչությամբ, որ ՀՀ ոստիկանությունը պարզաբանել էր, թե սպառնալիքը կոնկրետ հասցեատեր չունի եւ բացակայում է հանցակազմը, Դ. Սանասարյանն ասաց. «Իհարկե դա սպառնալիք է, հրապարակային սպառնալիք: Բազմիցս նման բաներ եղել են, ու ոստիկանությունը շահագրգռված վերցրել ու գործ է հարուցել, այս պարագայում ականատես ենք, որ լռում են, բայց ոչինչ…»:

Նշենք նաեւ, որ «Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը երեկ «ՀԺ»-ի թղթակցին հայտնել է, որ դիմելու է դատարան. «Բողոքելու եմ վիրավորանքի, զրպարտանքի և սպառնալիքների համար: Երկու քաղաքացիական հայց ենք ներկայացնելու, մեկ` քրեական»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930