«Եվրասիանեթ» վերլուծականն անդրադարձել է Հայաստանում անցկացրած «Համագործակցություն-2012» ՀԱՊԿ զորավարժությանը` նշելով, որ այս զորավարժության մասշտաբը, որին մասնակցում էր 2000 զինվորական, շատ ավելի փոքր էր, քան անցած տարվա, որն անցկացվել էր Կենտրոնական Ասիայում ու Բելառուսում և որին 24.000 զինվորական էր մասնակցում:
Հոդվածագիրը հիշեցնում է, որ զորավարժությունները պետք է անցկացվեին սեպտեմբերի 8-ից 15-ը, սակայն Հայաստանը օգոստոսի 30-ին մեկ շաբաթով հետաձգեց այն, ինչի պատճառաբանությունը տեխնիկական խնդիրներն էին, իսկ սեպտեմբերի 1-ին ազատ արձակեցին Ռամիլ Սաֆարովին, ուրեմն, արդյոք կապ կա՞ այս երկու գործողությունների միջև, հետաքրքրվում է հոդվածագիրը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: