Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Խաչիկյան. «Հիմա տրամադրությունս բավականին բարձր է, ինչի՞ եք ուզում գցել»

Սեպտեմբեր 28,2012 21:51

Այսօր առավոտյան՝ 11:13-ին  1in.am-ը հրապարակել էր հետեւյալ լուրը. «Մինչ իշխանությունը` ի դեմս ոստիկանության ու դատախազության, ջանադրաբար փնտրում է պետական ունեցվածքը փոշիացրած, թալանած պաշտոնյաներին, որ պատժի, ինչպես պատվիրել է Սերժ Սարգսյանը, ՀՀԿ անդամ, աղմկահարույց խախտումների հեղինակ Վազգեն Խաչիկյանը երեկ զբոսնում էր «Մարիոթ» հյուրանոցի շրջակայքում՝ Սերգո Երիցյանի հետ միասին: Հիշեցնենք, որ կառավարության հայտնի նիստում Սերժ Սարգսյանն անդարադարձել էր նաև Խաչիկյանի դեպքին:

Մեր թղթակիցը մոտեցավ նրան ու հարցրեց, թե տեսակետներ կան, որ ինքը պետք է պատասխան տա, անգամ քննարկում են` իր դեմ քրեական գործ կհարուցվի, թե ոչ: «No comment. առանց մեկնաբանության»,- ի պատասխան հայտարարեց Խաչիկյանը:

Հետաքրքրվեցինք, նաև, թե ինչպե՞ս է գնահատում մյուս պաշտոնյաների ղեկավարած որոլտներում սկսած հետաքննությունները: «Մյուս անգամ կպատասխանեմ»,- կրկին խուսանավեց Խաչիկյանը` շարունակելով. «Հիմա տրամադրությունս բավականին բարձր է, ինչի՞ եք ուզում գցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930