Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանը Գյումրիից հեռացողը չէ

Հոկտեմբեր 07,2012 20:32

Տևական ժամանակ է  Գյումրիում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ  պաշտոնանկությունից հետո Վարդան Ղուկասյանը կթողնի Գյումրին ու  կհեռանա Եվրոպա: Որպես կոնկրետ երկիր` միշտ մատնանշվում է Ֆրանսիան, որտեղ  և քաղաքապետն  ու նրա հարազատները   հաճախակի են տարբեր առիթներով  լինում: Նույնիսկ պնդողներ կան,  թե նա այնտեղ բիզնես ունի:

Սակայն այսօր` իր հրաժեշտի նախօրյակին,   քաղաքի կենտրոնում ժամեր առաջ բացված  գյումրեցի հայտնի հումորիստ Պոլոզ Մուկուչի արձանի տակ, Վարդան  Ղուկասյանը լրագրողներին հավաստիացրեց. «Ես ո՞ւր եմ գնալու, ես գյումրեցու թոռ եմ, իմ պապերի գերեզմանները էստեղ են, ես ոչ մի տեղ չեմ գնալու, ես էստեղ մնալու եմ, բայց բիզնեսով զբաղվելու ենք, ուրեմն շատ երկրների հետ շատ աշխատանքներ ունենք, անելու ենք  ու մեծացնելու ենք, ես պետական կառույցներում չեմ աշխատելու»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031