Լրահոս
Օրվա լրահոսը

Երինջները պայթել են ականների վրա

Հոկտեմբեր 11,2012 15:12

Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչներ Խաչատուր Գեւորգյանի 3 երինջները եւ նույն գյուղի բնակիչ Մարտիկ Գրիգորյանի մոզին մոտ  մեկ շաբաթ առաջ  հայտնվել էին  հայ-ադրբեջանական սահմանին, Ոսկեպար գետի աջ ափին: Նշենք, որ խորհրդային տարիներին այդ տարածքում տեղակայված էր  ադրբեջանական  Աշաղի Աքսիպարա ( թարգմանաբար՝ Ներքին Ոսկեպար) գյուղի մեքենատրակտորային  սարքավորումների  հավաքատեղին:  Մի քանի օր անց  երինջներից մեկը եւ մոզին դուրս են եկել  ականապատված, վտանգավոր  գոտուց, վերադարձել գյուղ, իսկ 2 երինջները  պայթելով ականների վրա՝ դեռեւս կենդանի գտնվում  են  նշված  տարածքում: Այն փաստացի հանդիսանում է չեզոք գոտի: Այդ վտանգավոր գոտին ցածրադիր, մեկուսի տարածք է, ուր աշնանը  խոտը կանաչ եւ փարթամ է մնացել:  Դա  հրապուրել է անասուններին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031