Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուստր Մարիաննա»-ի «Yerevan Kat բրիկետ» և «Yerevan Kat gusto» պաղպաղակներում խախտումներ են հայտնաբերվել

Նոյեմբեր 16,2026 15:57 Share
Աջակցեք aravot.am-ին

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը  16 755 000ՀՀ դրամի չափով տուգանք է կիրառել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի նկատմամբ սպառողների շահերը խախտող գործելակերպի համար։

Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ ընկերության «Yerevan Kat բրիկետ» և «Yerevan Kat gusto» անվանումներով պաղպաղակներում կաթնային յուղի զանգվածային մասը չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության համապատասխան տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Մասնավորապես՝ նշված ապրանքներում կաթնային յուղի զանգվածային մասը համապատասխանաբար կազմել է 2% և 1.2%  այն դեպքում, երբ  կանոնակարգի պահանջներով այն պետք է կազմեր 50%-ից ոչ պակաս։

 

Ընկերությունը ընդունել է իրեն վերագրվող իրավախախտման փաստը՝ հայտնելով, որ վերացրել է դրա հետևանքները։

Որոշումը հասանելի է հետևյալ հղմամբ.

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել