Ofcom-ը թարմացրել և ուժեղացրել է ռեալիթի հաղորդումների մասնակիցների բարեկեցության պաշտպանության վերաբերյալ իր ուղեցույցը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հուզական և ֆիզիկական մտերմություն ենթադրող հաղորդումների ձևաչափերին։ Նոր ուղեցույցը վերաբերում է հեռարձակման կանոնակարգի 7-րդ բաժնին, որը կարգավորում է արդարության և մասնակիցների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի հարցերը։ Ուղեցույցի փոփոխությունները կատարվել են «Channel 4-ի Married at First Sight UK» հաղորդման շուրջ առաջացած խնդիրների և հեռարձակողի պատվիրած անկախ ուսումնասիրությունների առաջարկությունների հիման վրա։
Ofcom-ը միաժամանակ ընդգծել է, որ ինքը չի հաստատում կամ արգելում հեռուստահաղորդումների ձևաչափերը, սակայն հեռարձակողներից պահանջում է պաշտպանել մասնակիցներին կանխատեսելի ռիսկերից։
Հիմնական փոփոխությունները և պահանջները՝
- Ռիսկերի գնահատում․ հեռարձակողները պետք է հաշվի առնեն հաղորդման ձևաչափով պայմանավորված հուզական ճնշումները, մասնակիցների միջև հարաբերությունները և հնարավոր ռիսկերը։
- Նախնական ստուգումներ․ առաջարկվում է նախապես ուսումնասիրել մասնակիցների առանձնահատկությունները և նրանց հստակ տեղեկացնել հաղորդման ընթացքում սպասվող վարքագծի ու պայմանների մասին։
- Անկախ մասնագիտական աջակցություն․ բարձր ռիսկային հաղորդումների դեպքում նախատեսվում է ներգրավել խմբագրական թիմից անկախ մասնագետների և մասնակիցների բարեկեցության հարցերով զբաղվող աշխատակիցների։
- Հոգեբանական աջակցություն․ նկարահանումների ընթացքում մասնակիցներին պետք է հնարավորություն տրվի կապ հաստատել ընտանիքի և ընկերների հետ։
- Տեղեկացված համաձայնություն․ մասնակիցների համաձայնությունը պետք է շարունակաբար վերանայվի, հատկապես այն դեպքերում, երբ փոխվում են իրավիճակը, հուզական լարվածությունը կամ ֆիզիկական մտերմության պայմանները։
Բողոքարկման մեխանիզմներ․ հեռարձակողներն ու արտադրող ընկերությունները պետք է ունենան միջադեպերի արձանագրման և դրանց վերաբերյալ բողոքների քննության հստակ ընթացակարգեր։
Կարդացեք նաև
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով



















































