Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի խորհրդարանը հաստատեց նոր կառավարությունը

Հոկտեմբեր 25,2012 17:03 Share

Վրաստանի խորհրդարանը այսօր վստահության քվե է տվել կառավարության նոր կազմին` «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ։

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` նոր կառավարության հաստատման օգտին քվեարկել է 88, դեմ` 54 պատգամավոր։

Դեմ է քվեարկել խորհրդարանական փոքրամասնությունը` նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավորները։ Խմբակցության ղեկավար, խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Բաքրաձեն հայտարարել է, որ փոքրամասնությունը չի կարող իր վրա վերցնել նոր կառավարության գործունեության համար պատասխանատվությունը, բայց նրան հաջողություններ է մաղթում։

«Պետք է հասկանաք, որ սա արդեն ոչ թե «Վրացական երազանք»-ի, այլ Վրաստանի՛ կառավարությունն է», – ընդգծել է Բաքրաձեն։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել