Մոսկվայի ոստիկանության և արագ արձագանքման հատուկ ջոկատի աշխատակիցների իրականացրած հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են քրեական հեղինակություն հանդիսացող հինգ անձինք: Հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը` հիմնվելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությանը:
Ձերբակալվածների թվում են հայազգի Արտեմ Առաքելյանն ու Սուրեն Ավետիսյանը, որոնք հայտնի են «Արտեմ Լիպեցկի» և «Սուրենչիկ» մականուններով:
Արտեմ Առաքելյանին ոստիկանությունը ձերբակալել է, երբ նրա մոտ հայտնաբերվել է կեղծ անձնագիր և մոտ տասնվեց գրամ հաշիշ: ՌԴ քրեական օրենսգրքի 228 և 327 հոդվածների համաձայն, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: