Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Հակոբյան. «Զինծառայողներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»

Նոյեմբեր 02,2012 21:12

Նոյեմբերի 1-ին ժամը 20.00-ի սահմաններում Քարվաճառի N զորամասին պատկանող «Ուրալ-375/236» մակնիշի ավտոմեքենան վթարի էր ենթարկվել: Պատահարի հեւտեւանքով կան զոհեր եւ վիրավորներ:
ԼՂՀ պաշտպանության բանակից հայտնում են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախնական վարկածով` ճանապարհն իջնելիս զինվորական մեքենայի դիմաց է դուրս եկել մի այլ մեքենա, որի լուսարձակները ընկել են վարորդի աչքերին: Վարորդը ցանկացել է լայն շրջանցում կատարել, սակայն հողը փախել է մեքենայի տակից եւ այն գլորվել է Հարուրի ձորը: Նշանակված է հետաքննություն:
Նշենք, որ հալոցների հետեւանքով Հարուրի ձորում հողային փլվածքներ շատ են լինում: Դա Քելբաջարի լեռներին շատ է բնորոշ:
Կենտրոնական զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժական բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Արման Հակոբյանը լրագրողներին հայտնեց, որ իրենց մոտ են գտնվում 15 վիրավորները: Նրանց մոտ առկա են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Գերակշռում է գանգուղեղային վնասվածքը: Հակոբյանն ասաց, որ ներկայումս ոչ մեկի կյանքին վնաս չի սպառնում: Ամենածանրը գնահատվում է Արթուր Եղիազարյանի վիճակը: Նրա մոտ առկա է կրծքային վեցերրորդ ողի կոտրվածք: Կատարվել է վիրահատություն: Կունենա արդյոք Եղիազարյանը առողջական խնդիրներ հետագայում, բժշկի խոսքով` վաղ է ասել, դա պարզ կլինի մոտ մեկ ամսից:
Կենտրոնական զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժական բաժանմունքի պետն ասաց, որ Վարդենիսում ոչ մի վիրավոր չի մնացել, բոլորը Կենտրոնական զինվորական հոսպիտալում են:
Առավոտ.am-ը փորձեց զրուցել վիրավորների բարեկամներից մի քանիսի հետ, սակայն հասկանալի պատճառներով նրանք հրաժարվեցին:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930