Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՄՎ X6»-ի վարորդը «Հին Էրիվանի» մոտ վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջիկների

Նոյեմբեր 05,2012 21:57

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում, «ԲՄՎ X6» մակնիշի 40 NN 004 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թումանյան փողոցում, «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել երկու հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից https://shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտները, որոնք 18-20 տարեկան աղջիկներ են, փողոցը անցել են հետիոտնի համար նախատեսված վայրով: Նրանցից մեկին տեղափոխել են թիվ 1 համալասարանական հիվանդանոց, իսկ մյուսին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը փորձում է պարզել վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը: Նշված տարածքում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է քննչական աշխատանքները կատարելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930