Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ականը` նախկին ՀԱԿ-ականին. «Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագրերի ամենամեծ կողմնակիցն ինքն էր»

Նոյեմբեր 06,2012 22:53

«ՀԱԿ-ն այսօր ինքնուրույն քաղաքական գործոն չէ, որպես ինքնուրույն քաղաքական գործոն ինքը գոյություն չունի»,-օրերս մամուլի ասուլիսում հայտարարել էր ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը: Այսօր ՀԱԿ անդամ Քրիստոնեաժողովրդավարական միության նախագահ Սոս Գիմիշյանին Aravot.am-ը հետաքրքրվեց` կիսո՞ւմ է պարոն Շահնազարյանի այս կարծիքը: «Ես չէի ցանկանա մեկնաբանել պարոն Շահնազարյանի ասածը: Ինչ-որ տեղ կոռեկտ չեմ համարում: Ժամանակին, բայց ինքն էր կողմնակից այս ընտրված ուղուն: Այսինքն, Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագրերի ամենամեծ կողմնակիցն ինքն էր: Այսպես, պառլամենտական ընտրություններին գնալու կողմնակիցն էր ինքը»,- ասաց պարոն Գիմիշյանը` համաձայնելով մեր դիտարկմանը, որ Դավիթ Շահնազարյանը միշտ էլ դեմ է եղել ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի  հարաբերություններին:

«Այո, այդ իմաստով ես իր հետ համամիտ եմ եղել: Մենք նույն կարծիքն ենք ունեցել: Բայց, ցավում եմ, որ ժամանակին ինքը 1-1,5 տարի առաջ ընտրված այս ճանապարհի ամենամեծ կողմնակիցն է եղել: Նաեւ, որոշակիորեն համաձայն չի եղել ինձ հետ, որ ես դա չեմ ընդունում: Դե` հիմա: Կարծիք է, մարդ է…կարող է` ես սխալ լինեմ: Տա Աստված, որ ես սխալ լինեմ»,- ասաց պարոն Գիմիշյանը` չցանկանալով առավել մանրամասն խոսել թեմայի շուրջ, քանի որ Շահնազարյանի հետ գործընկերներ են եղել, իրար հնուց են ճանաչում եւ որոշակի հարաբերությունների կարգավիճակում են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930