Լրահոս
Օրվա լրահոսը

Օդանավը դուրս է եկել Էրզրումից եւ շուտով կհասնի Հալեպ

Նոյեմբեր 08,2012 14:10

Թուրքական և նրանց հետևած մի շարք լրատվամիջոցներ շտապել են լուրեր տարածել, թե իբր թուրքական կողմի պահանջով Հայաստանից Սիրիա ուղևորվող «Օգնիր եղբորդ» նախաձեռնության հումանիտար բեռով ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Էրզրումում։ Իրականությանը չհամապատասխանող ապատեղեկատվություն։

Ըստ թուրքական կողմի հետ նախապես ձեռք բերված և հաստատված թռիչքուղու «Էր Արմենիա» ընկերության բեռնատար ինքնաթիռը վայրէջքը պիտի կատարեր Էրզրումում։ Այն պլանային էր, վայրէջք պիտի կատարեր Էրզրումում՝ զննում անցնելու համար։ Այդպես էր նաև նախորդ անգամ։ Մեր գլխավոր և միակ խնդիրը հումանիտար աղետ ապրող Սիրիահայ համայնքին և առհասարակ կարիքավոր սիրացիներին հումանիտար օգնություն ցուցաբերելն է, ինչին և ուղղված էլ մեր նախաձեռնությունը։

Արդեն օդանավը դուրս է եկել Էրզրումից և մեր ժամանակով ժամը 14:00 -ին վայրէջք կկատարի Հալեպում։

Համոզված ենք, որ այս անգամ էլ ինքնաթիռը բարեհաջող տեղ կհասնի և կվերադառնա՝ իրականացնելով մեր մարդասիրական առաքելությունը։

 «Օգնիր եղբորդ»  նախաձեռնող խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930