Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյանի կարծիքով «սիլիբիլիներն» ապացուցում են, որ քաղաքական դաշտն այլասերված է

Նոյեմբեր 08,2012 14:38

Այսօր ՀՔԴՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը «Ազդակ» ակումբում խոսեց ներքաղաքական եւ խորհրդարանական ընդդիմության ներսում տիրող իրավիճակների մասին: Նրա ձեւակերպմամբ՝

ներքաղաքական իրավիճակները սրնթաց գնում են դեպի նախագահական ընտրությունները, հանրային կյանքը, նրա մասնակիցները, հիմնական խաղացողները իրենց վարքագիծը դրսեւորում են այդ ընտրությունների նկատմամբ իրենց պատկերացումներից ելնելով. «Խորհրդարանական ընդդիմության ներսում տիրող իրավիճակի մասին, ասեմ, որ «Ժառանգություն» – «Ազատ դեմոկրատներ» համագործակցությունը, եթե վտանգված չէ, ապա պրոբլեմներ ունի, չնայած ես կարծում էի, որ այդ միությունը կարող է կայանալ: Ես այն քաղաքական գործիչներից չեմ, որ ուրախանամ ուրիշների անհաջողություններով, անգամ ընդդիմության:

ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության առումով՝ հեռանկար չեմ տեսնում: Նրանք տարբեր կշիռներ են նժարների վրա դրված: Թեեւ կա համագործակցություն, բայց այն կարճաժամկետ կլինի: Այս համագործակցության մեջ, ես որեւէ ռացիոնալ կորիզ չեմ տեսնում»,-նշեց Հարությունյանը, խոսելով այն մասին, թե ինչու ՀԱԿ-ը թեկնածու չի առաջադրում: «Թեկնածու առաջադրելը խնդիր չէ, խնդիրը այդ առաջադրումը քաղաքական եւ ոչ քաղաքական անհրաժեշտ կապիտալով ապահովելն է: Իսկ ՀԱԿ-ը այս տեսանկյունից խնդիրներ ունի»,- ասաց Հարությունյանը անդրադառնալով ԲՀԿ-ին:

Ըստ նրա՝ ԲՀԿ-ն չի կարող ոչ թեկնածություն չառաջադրել, ոչ էլ որեւէ մեկին չսատարել:

Դաշնակցության հետ կապված էլ ասաց. «Որքան ես եմ ճանաչում դաշնակցությանը, նա միշտ սեփական թեկնածուով է գնում: Իսկ ընդհանրապես, ես ընդդիմության դաշտում հաղթող թեկնածու չեմ տեսնում»:

Բանախոսի փոխանցմամբ՝ տհաճ իրավիճակ է ստեղծվել, քաղաքական ուժերը չեն կողմնորոշվել նախագահական ընտրություններին մասնակցության հարցում. « ՀԱԿ-ի հետ ԲՀԿ-ի սիլիբիլիներն, այս ամենը ցույց է տալիս, որ քաղաքական դաշտն այլասերված է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930