Լրահոս
Օրվա լրահոսը

Հետևողական պայքար ապօրինի ծառահատումների դեմ

Նոյեմբեր 08,2012 20:23
Կա հանցատեսակ, որ մեծ հաշվով և գողություն է, և սպանություն, նույնիսկ ինքնասպանություն: Ապօրինի ծառահատումն է: Ծառահատում չէ, անտառահատում է: Եվ դրա դեմ պայքարում ոստիկանությունը որդեգրել է առավելագույնս հետևողական լինելու սկզբունքը:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով նոյեմբերի 6-ից 7-ը Տավուշի մարզում ծավալուն գործողություններ են իրականացվել ապօրինի անտառահատման դեպքերի բացահայտման ուղղությամբ:
Ընդամենը մեկ գիշերվա ընթացքում կանգնեցվել ու համապատասխան տարածք է տեղափոխվել շուրջ վեց տասնյակ բեռնատար ու կիսաբեռնատար ավտոմեքենա, որոնցից երկուսը բարձված է եղել տախտակով, երկուսը՝ ընկուզենու փայտով (որի մեկ խորանարդ մետրի շուկայական գինն, ի դեպ 300 հազար դրամ է), իսկ մնացածը՝ վառելափայտով: Մինչ այս գործողությունն էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է շուրջ հարյուր մեքենա, որոնք կներգրավվեն արդեն իսկ սկսված քննության ընթացքում:
Ստուգումներ են իրականացվել 18 փայտամշակման ձեռնարկություններում՝ սղոցարաններ, չորանոցներ և այլն:
Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համագործակցությամբ մի քանի ժամվա ընթացքում բերման է ենթարկվել 55 անձ, մեկը ձերբակալված է:
Գործողության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են փաստաթղթեր, որոնք կամ կեղծ են, կամ ժամկետանց, հայտնաբերվել են հատումն արգելված ծառատեսակներ կտրելու դեպքեր, փաստաթղթում նշված և առկա փայտանյութի տեսականու անհամապատասխանութւթյան դեպքեր և այլն: Նշանակվել են տասնյակ մասնագիտական փորձաքննություններ:
Կատարվում են ստուգումներ, որոնց ընթացքում ոչ միայն վերջնականապես կճշտվեն անտառի ապօրինի արդյունահանմամբ զբաղվող վայ-ձեռնարկատերերը, այլև նրանց «տանիքները»:
Ոստիկանության թիրախը ո՛չ փայտ տեղափոխող վարորդն է, ոչ էլ փայտահատ գյուղացին: Մանավանդ, որ գյուղացին ապօրինության անհրաժեշտություն չունի. յուրաքանչյուր գյուղաբնակ ընտանիքի 8 խորանարդ մետր անվճար վառելափայտ է հատկացվում:
Մի փոքր թվաբանություն: Միայն Իջևանի շրջանում շուրջ հինգ տասնյակ փայտամշակման ձեռնարկություն է գործում: Ենթադրելի է, որ նույնքան էլ՝ անտառ ունեցող մյուս տարածաշրջաններում: Եվ այդ ձեռնարկություններն աշխատում են գիշեր-ցերեկ, քանի որ պատվիրատուներն ու «տանիքները» ոչ մի կերպ չեն հագենում, ինչը հղի է բնապահպանական աղետի հեռանկարով: Հետևաբար ոստիկանության գործողություններն այս ուղղությամբ շարունակական և ավելի ծավալուն են լինելու, որոնց մասին պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը:
ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930