Լրահոս
Օրվա լրահոսը

Դիակ` Արզական գյուղում

Նոյեմբեր 13,2012 17:29

Նոյեմբերի 12-ին, ժամը 14.30-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ոստիկանության Չարենցավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արզական գյուղի սկզբնամասում`    Դալար գետի մեջ տղամարդու դիակ կա:
Պարզվել է, որ հայտնաբերվածը 1976 թ. ծնված Սերյոժա Թովմասյանի դիակն է` գլխի և մարմնի տարբեր մասերում բռնության հետքերով:
Փաստի առթիվ Չարենցավանի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` Ս. Թովմասյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով նոյեմբերի 13-ին, ժամը 1.30-ին, ձերբակալվել է 1969 թ. ծնված Սամվել Ս.-ն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930