Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ՀԱԿ միասնական թեկնածու առաջադրելու հարցը երկրորդ փուլում է. Վարդան Օսկանյան

Նոյեմբեր 14,2012 22:19

Այսօր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ ուղեկցող ԲՀԿ-ականների հետ Գյումրի էր այցելել նաեւ ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործանախարար Վարդան Օսկանյանը: Գյումրու քաղաքապետի առանձնասենյակում Օսկանյան-Ծառուկյան –Բալասանյան առանձնազրույցից հետո Վարդան Օսկանյանը պատասխանեց galatv.am-ի թղթակցի մի քանի հարցերին: «Մենք ընդհամենը մեկ-մեկ բաժակ սուրճ խմեցինք եւ զրուցեցինք քաղաքապետի սենյակում, առանձին ինչ-որ քննարկում-բան չեղավ»,-ասաց նախկին արտգործնախարարը:

ԳԱԼԱ-ի հարցադրմանը, թե որքանո՞վ է հավանական, որ ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին մասնակցեն  առանձին թեկնածուով,  Օսկանյանը պատասխանեց.«Մենք չենք խոսել թեկնածուի մասին, ավելի օրակարգային հարցեր ենք քննարկել, դա երկրորդ փուլում է »:

Վարդան Օսկանյանի խոսքերով շուտով տեղի կունենա նաեւ ԲՀԿ-ՕԵԿ հանդիպումը, իսկ ՀՀԿ-ն դեռ պաշտոնապես ԲՀԿ-ի քաղաքական կոնսուլտացիաների առաջարկի նախաձեռնությանը չի արձագանքել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930