Լրահոս
Օրվա լրահոսը

Համլետ Հարությունյանը՝ Նաիրա Զոհրաբյանին. «ՀՀԿ-ականները շատ ազատ շնչում, արտաշնչում են, շունչներն էլ չեն պահում»

Նոյեմբեր 19,2012 09:44

ԲՀԿ խմբակցության  քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ին քննադատողներին ի պատասխան՝ ասել էր, որ այսօր ողջ քաղաքական դաշտը շունչը պահած սպասում է, թե ինչ է անելու ԲՀԿ-ն, ինչ որոշում է կայացնելու:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը վստահեցրեց՝ «Հանրապետականները շատ ազատ շնչում են, արտաշնչում են, շունչներն էլ չեն պահում: Ընդդիմությունը իրենց ներքին խոհանոցն է, բավականին հարցեր կան պարզելու: Իսկ Հանրապետականը պատրաստվում է նախագահական ընտրությունների, եւ շունչը պահածների թվին չի պատկանում: Ընդդիմության մեջ միասնական թեկնածուի խնդիր կա, հեղինակությունների, կուսակցական ավտարիտետի հարց կա: Մենք այդ խնդիրները չունենք: Երբ մենք զբաղված ենք կազմակերպչական հարցերով, իրենք զբաղված են բանակցային գործընթացներով, բնական չի՞, որ մենք ավելի լավ ենք նախապատրաստվելու: Մենք մեր քառանիվ սայլին չենք ուզում ինչ-որ անուններ կպնի, որ հետո չլինի հայտնի առակի պատմությունը»:

ՀՀԿ պատգամավորը վստահեցնում էր, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն թշնամիներ չեն. «Մենք մրցակիցներ ենք»: Մեր հարցին, թե ինչպես է գնահատում ԲՀԿ-ի նախաձեռնած խորհրդակցությունների շարքը՝ Համլետ Հարությունյանը պատասխանեց. «Մեր մեր երկրի մարտահրավերներն իմանալով՝ ազգային- հայրենասիրական ուժերը պետք է համախմբվեն նախագահի շուրջը, ովքեր իրենց ազգային համարում են: Իսկ թե մնացվածը ով ինչի է միավորվում՝ պարզ է: Մեկը մտածում է իշխանափոխության մասին, մյուսը՝ մտածում է հայրենիքի ապագայի համար: Սրանք տարբեր ուղղություններ են»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930