Լրահոս
Օրվա լրահոսը

Catolic News Service. «Ստամբուլ գաղթած սիրիահայ ընտանիքը անորոշ վիճակում է հայտնվել»

Նոյեմբեր 21,2012 18:35

Միշել Ջորջ Սարկիսյանը իր կնոջ և 8-ամյա դստեր` Մագդալենայի հետ վարձով են ապրում մի սենյականոց տան մեջ: Սա դժվարություններից մեկն է, որ այս ըտնանիքը ձեռք է բերել Հալեպից գալով Ստամբուլ: Գրում է «Կաթոլիկ» լրատվական ծառայությունը:

Նրանք չեն կարող գազի և լույսի փողը վճարել, այնպես որ նստում են սառը տան մեջ ու այնքան լույս են օգտագործում, որքան Մագդալենային է հարկավոր դասերն անելու համար: Փոքր գումարը որ ունեն, շուտով կծախսեն էլեկտրականության և սննդի վրա, նաև կլրանա նրանց զբոսաշրջային վիզաների ժամկետը և իրենց ներկայությունը Թուրքիայում անօրինական կդառնա:

«Մեր բախտը դեռ բերել է: Մենք տանիք ունենք մեր գլխներին և հայկական դպրոցն ընդունել է մեր դստերն այնտեղ սովորելու: Բայց ես չգիտեմ, թե ինչ ենք անելու ամսվա վերջում», – ասել է Սարկիսյանը, որը ժամանակին Հալեպում հարուստ գործարանի տեր էր:

Նա հրաժարվում է իր ընտանիքին տանել գաղթականների ճամբար, որը Թուրքիայի իշխանությունները ստեղծել են Սիրիայի քաղաքացիական պատերազմից փախչողների համար:

«Եթե ոստիկանությունն ինձ ասի գնա այնտեղ, չեմ գնա», –  ասել է Սարկիսյանը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930