Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Գրիգորյան.«Գրողին կհարվածեն աջից, ձախից, մեջտեղից»

Նոյեմբեր 21,2012 22:46

«Գիրքը մոտ եւ հասկանալի է, այն առավել լավ կընկալեն Սովետական միությունում ապրած մարդիկ, ովքեր զգացել են կապիտալիստական ժամանակաշրջանի պրոբլեմ ասվածը: Թարգմանվել է տարբեր լեզուներով` կարծում եմ, որ դա ծանր աշխատանք է, որն իր մեջ պրոբլեմ ու խորամանկություն ունի: Այստեղ մայրենի լեզվի լավ իմացությունն է կարեւոր»,-«Սնկերի արքա» գրքի շնորհանդեսի ժամանակ նշեց գրքի հեղինակ, «Литературная газета»-ի գլխավոր խմբագիր Յուրի Պոլյակովը:

Նրա համոզմամբ` գրքում ճակատագրերը ու գործընթացը շատ մոտ է այսօրվա իրականությանը: Ներկայացված է օլիգարխ եւ բիզնեսմեն մարդու կյանքը: Այն հայ ընթերցողի համար գիտելիքների աղբյուր կհանդիսանա:

Գիրքը հայերեն  է թարգմանել  Լիա Իվանյանը: Նրա խոսքով հեղինակի աշխարհայացքը շատ մոտ ու հարազատ է իրեն: Ամեն մի խոսք ու բառ իր գրավչությունն ու համն ունի:  Թարգմանիչը պարտավոր է տալ այդ բառերի զգացողությունը. «Կարդացել եմ հիացմունքով, չկարողանալով կտրվել այդ հուզական թարմությունից, նաեւ շտապել եմ  հայ ընթերցողին տալ այդ թարմությունը: Ես երջանիկ եւ հպարտ եմ, քանի որ թարգմանել եմ նման հասուն վեպ: Չեմ զղջում իմ արած գործի համար եւ կարծում եմ, որ գրողը իսկապես զգացել եւ վերապրել է այս ստեղծագործությունը»:

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը գիրքը ռուսերեն տարբերակով ընթերցել է 2006թ.-ին եւ մտածել է, որ գրողին կծեծեն. «Գրողին կհարվածեն աջից, ձախից, մեջտեղից, քանզի հերոսը հիշեցնում եւ արտացոլում է մեր օրերի կյանքը թե քաղաքական, թե սոցիալական առումով եւ դա տպավորիչ է: Հերոսը օլիգարխիկ եւ բիզնեսմեն մարդու պատկեր է, ով իր մեջ հավաքել է մեր ժամանակաշրջանը: Ծավալուն ստեղծագործություն է, որը պետք է հայ ընթերցողին»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930