Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացել ենք ծանուցում Փաշինյանի լիազոր ներկայացուցչից՝ հերքման պահանջի մասին. Սևակ Հակոբյան

Նոյեմբեր 24,2026 16:05 Share
Աջակցեք aravot.am-ին

«Yerevan.Today»-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Օրեր առաջ ստացել ենք ծանուցում Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցչից՝ հերքման պահանջի մասին։ «Կարճ ասած» հաղորդման թողարկումներից մեկը Փաշինյանը համարել է զրպարտություն և վիրավորանք իր հասցեին, իր «բարի համբավի արատավորում»։

Մի հատ էլ նայեցի հաղորդումը և չգտա որևէ տող, որը իրավական մասով կարող էր խնդիր առաջացնել։ Դիմեցի մեր կայքի հետ աշխատող փաստաբանական գրասենյակին, խնդրեցի հուշել, թե որ մասով են հերքման կարիք տեսնում։ Իրենք ևս չգտան զրպարտություն կամ վիրավորանք պարունակող խոսք։ Ուստի առաջարկեցին հետադարձ նամակով խնդրենք՝ Փաշինյանի փաստաբանը ճշգրտի, թե կոնկրետ որոնք են համարում արատավորող, վարկաբեկող ձևակերպումներ։ Նյութը, նշեմ, COP17-ի ուռճացված գնումների մասին էր։

Նամակը ուղարկեցինք, և փոխանակ պատասխանին, այսօր մամուլով կարդացի, որ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Yerevan.Today կայքին, ինձ՝ գլխավոր խմբագրիս, «Hayeli.am»-ին, որը ևս իր հարթակում տեղադրել է թողարկումը։

Ակնհայտ է, որ Փաշինյանը ազատ մամուլի և վերլուծաբանների նկատմամբ ճնշումներին նոր թափ է հաղորդել և չի խորշում դա անել անձնապես, դատի եմ տալիս, որովհետև ինձ քննադատում ես։ Սրա նպատակը չեմ կարծում դատի տալով փող աշխատելն է, այլ այն, որ իր մասին դադարենք խոսել, դադարենք քննադատել։ Մեզանից նա վտանգ է տեսնում։

Ես շատ լավ գիտեմ՝ որն է վիրավորանքը, որն է զրպարտությունը, ի վերջո՝ արդեն 9 տարի աշխատում եմ այս մթնոլորտում։

Փաստաբանների հետ խորհրդակցելու արդյունքում կհստակեցնենք մեր հետագա անելիքները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30