Լրահոս
Օրվա լրահոսը

Անիրատեսական ցածր գնային առաջարկներ են ներկայացվել. «Պռոլաբ» և «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ-ները տուգանվել են՝ անբարեխիղճ մրցակցության համար

Նոյեմբեր 24,2026 15:49 Share
Աջակցեք aravot.am-ին

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը 29 854 000 ՀՀ դրամի չափով տուգանք է կիրառել ««Պռոլաբ» և «Ա.Ա.Բ. Պրոեկտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ» անձանց խմբի նկատմամբ անբարեխիղճ մրցակցության համար։

Պարզվել է, որ «Պռոլաբ» ընկերությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հայտարարած ավտոճանապարհների հիմնանորոգման նախագծերի պատրաստման ծառայությունների ձեռքբերման մրցույթներում ներկայացրել է նախահաշվային գների համեմատ անիրատեսական ցածր գնային առաջարկներ՝ սահմանափակելով մյուս մասնակիցների՝ հավասար մրցակցային պայմաններում հաղթելու հնարավորությունը։

Մասնավորապես՝ ուսումնասիրված շուրջ 40 գնման ընթացակարգերից 22-ում ընկերության առաջարկած գները պակաս են եղել նախահաշվային գնի 15%-ից, իսկ 13-ի դեպքում կազմել են նախահաշվային արժեքի 1%-ից էլ պակաս (ընդհուպ մինչև 288 դրամ, 9 դրամ և 0.9 դրամ՝ միլիոնավոր դրամների նախահաշվային արժեք ունեցող մրցույթներում)։

Հանձնաժողովը նաև պարզել է, որ «Պռոլաբ» ընկերության գործունեությունը շարունակաբար և առանց տնտեսական հիմնավորման կանխավճարների տեսքով ֆինանսավորվել է նրա հետ փոխկապակցված և անձանց խումբ կազմող «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ընկերության կողմից նախագծման ոլորտի հնարավոր մրցակիցներին պետական գնումներից դուրս մղելու նպատակով։

Հանձնաժողովի որոշումը հասանելի է հետևյալ հղմամբ: 

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել