Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը
Մի քանի տարի սազանդարները պնդում էին, թե սահմանադրության փոփոխությունը զուտ մեր ներքին օրակարգն է, Ադրբեջանի պահանջի հետ որևէ կապ չունի, 2015-ի խնդրահարույց սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն ի սկզբանե եղել է, որ հիմա իրենց հիմնական փաստարկը լինի՝ դե հիմնականում նույն սահմանադրությունն է, որոշ կետերում նույնիսկ թեթև բարելավումներ կան։
Հ․Գ․ Հրապարակված տեքստում զսպումների ու հակակշիռների որևէ լուրջ մեխանիզմներ չեն ներդրվել, մի քանի կոսմետիկ փոփոխություններով ընդդիմության լծակների մեծացման շղարշ են փորձում ստեղծել, իսկ որոշ հոդվածներ էլ պարզապես անընդունելի են ու լրջագույն խնդիրներ են ստեղծում քաղաքացիներին հիմնարար իրավունքներից զրկելու տեսանկյունից։



















































