Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողան. Նույն վճռականությամբ աշխատելու ենք հանուն Կովկասում խաղաղության

Նոյեմբեր 24,2026 15:18 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ազատություն». «Մենք ինչպես միասին ապրեցինք Ղարաբաղում Հաղթանակի ուրախությունը, նույն վճռականությամբ աշխատելու ենք հանուն Կովկասում խաղաղության և բարգավաճման», – հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միջազգային Կովկասյան կոնգրեսին հղած ուղերձում Էրդողանը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին Շուշիի հռչակագրի միջոցով «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը բարձրացրել են դաշնակցային հարաբերությունների մակարդակի. – «Շուշայում, Ֆիզուլիում և Լաչինում ծածանվող ադրբեջանական դրոշը նաև Թուրքիայի հպարտությունն է»:

Իգդիրի համալսարանի կազմակերպած «Մետաքսի ճանապարհի վերածնունդը» խորագրով համաժողովին ուղերձ է հղել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ մասնավորապես հայտարարելով. – «Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող Զանգեզուրի միջանցքը ոչ միայն կապահովի Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցությունը, այլև կծառայի Թուրքիայի հետ մեր ուղղակի ցամաքային կապերի ընդլայնմանը, Միջին միջանցքի հնարավորությունների մեծացմանը, միջազգային առևտրական-լոգիստիկ կապերի զարգացմանը, իսկ ավելի լայն իմաստով՝ պատմական Մետաքսի ճանապարհի վերածննդին»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել