Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Գիզիրյանը`Գագիկ Ծառուկյանի առաջադրման մասին

Դեկտեմբեր 07,2012 23:36

Այսօր լրագրողները Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանից կարծիք հարցրեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախագահական ընտրություններին հնարավոր առաջադրման մասին : «Ես արդեն իսկ առիթ ունեցել ու իմ  կարծիքը ասել եմ, պաշտոնական առաջադրում դեռ չկա, երբ որ լինի, ես իմ կարծիքս կհայտնեմ, միայն մի բան կասեմ. հանրապետության նախագահ դառնում են մարդիկ , որոնք ունեն կառավարման մեծ փորձ և անցած քաղաքական ճանապարհ»,- այսպիսի դիվանագիտական   պատասխան տվեց  մարզպետը` ըստ էության խուսափելով պատասխանելուց:  Լրագրողներից  մեկը համառորեն շարունակեց` հարցնելով,  իսկ ի՞նչ եք կարծում ինչպիսի՞ն  կլինի մեր քաղաքապետ Սամվել Բալասանյանի  վիճակը, եթե նախագահական ընտրություններում առաջադրվի նաև Գագիկ Ծառուկյանը:  «Կարծում եմ, որ այդ հարցը պետք է տաք քաղաքապետին»,- ծիծաղելով պատասխանեց  Աշոտ Գիզիրյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31