Լրահոս
Օրվա լրահոսը

Պակասեցվել են գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարները

Դեկտեմբեր 12,2012 12:54

 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 12-ին կայացած նիստում քննարկվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից բնակչության ներտնային և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպություն- ների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարը սահմանելու մասին» հարցը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է բնակչության ներտնային և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարը սահմանել 2270 դրամ՝ յուրաքանչյուր գազօգտագործող սարքավորման համար` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Այսպիսով՝

մեկ գազօգտագործող սարքավորման դեպքում տարեկան վճարը կկազմի 2270 դրամ՝ գործող 2400 դրամի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

երկու գազօգտագործող սարքավորումների դեպքում տարեկան վճարը կկազմի 4540 դրամ՝ գործող 5700 դրամի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

երեք և ավելի գազօգտագործող սարքավորումների դեպքում տարեկան վճարը կկազմի 6810 դրամ՝ գործող 6900 դրամի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

           Սահմանված վճարները ուժի մեջ կմտնեն 2013 թվականի հուլիսի 1-ից:

 Մանրամասներին կարելի է ծանոթանալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի www.psrc.am ինտերնետային կայքում:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31