Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյան. «Ռոբերտ Քոչարյանի հետ կապված հարցերը կարող եք ուղղել Քոչարյանի խոսնակին»

Դեկտեմբեր 12,2012 15:39 Share

«Ես զարմանում եմ, որ հնչեցնում եք «անսպասելի» բառը. ի՞նչն էր անսպասելի, եթե հաշվի առնենք, որ այլ որոշման մասին ԲՀԿ առաջնորդից կամ քաղխորհրդի անդամներից չեք լսել»,- Aravot.am-ի հարցին՝ բոլորը սպասում էին, որ Գագիկ Ծառուկյանը առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը, եւ անսպասելիորեն հակառակ որոշումն է կայացվում. ի՞նչը ստիպեց, ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ հավելելով, որ դրանից բխող մնացյալ հարցերն արդեն անիմաստ են դառնում:

Հետաքրքրվեցինք՝ ԲՀԿ-ի այս որոշման ֆոնին ի՞նչ փուլ է մտնում խորհրդարանական ընդդիմության, մասնավորաբար, ՀԱԿ-ի հետ հետագա համագործակցությունը: «Բազմիցս ասել ենք, որ միշտ պատրաստ ենք եւ կարող ենք համագործակցել ժողովրդի շահերը ներկայացնող բոլոր այն քաղաքական ուժերի հետ, ում հետ որ նախանշում ենք մի նպատակ՝ հայաստանցիների կյանքի որակի փոփոխություն, երկիրը զարգացման ու առաջընթացի նոր փուլ հասցնել: Եթե կա ժողովրդի շահ, պետական շահ՝ մենք համագործակցում ենք եւ քաղաքական այլ իրադարձությունների վրա կենտրոնանալ, այդ առումով, չարժե»:

Հարցին՝ ԲՀԿ-ն որեւէ կերպ չի՞ ուղղորդելու իր ընտրազանգվածին, Ուրիխանյանն ասաց, որ ԲՀԿ քաղխորհրդի որոշման մեջ ամրագրված է հստակ՝ որեւէ մեկ թեկնածուի ԲՀԿ-ն չի սատարելու:

Խոսակցություններ են շրջանառվում, որ ինքնաառաջադրման տարբերակով նախագահական մրցապայքար է մտնելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ այս օրերին վերջին «շտրիխները» ճշտելու նպատակով նա գտնվում է ՌԴ-ում: Ասում են, որ ԲՀԿ-ն «ներքին կարգով« սատարելու է Քոչարյանին: Այս դիտարկմանը մեր զրուցակիցը հակադարձեց. «Ռոբերտ Քոչարյանի հետ կապված հարցերը կարող եք ուղղել Ռոբերտ Քոչարյանի խոսնակին: Իսկ ԲՀԿ-ն որոշում հստակ ունի՝ որեւէ մեկին չսատարել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31