Լրահոս
Օրվա լրահոսը

ABC News. «Ստորջրյա հետազոտող. Նոյյան տապանը հավանաբար գոյություն է ունեցել»

Դեկտեմբեր 12,2012 16:27 Share

«Համաշխարհային ջրհեղեղը, որը նկարագրված է աստվածաշնչյան Նոյյան տապան պատմությունում, հավանաբար տեղի է ունեցել»,- ասել է ստորջրյա հետազոտող Ռոբերտ Բալլարդը, որը հայտնաբերել էր Տիտանիկը:

«Էյ Բի ՍԻ նյուզ» -ին տված հարցազրույցում Բալլարդն ասել է, որ նա հետազոտել է Կոլումբիայի համալսարանի երկու գիտնականների կողմից առաջ քաշված տեսությունը, ըստ որի սևծովյան տարածքում խոշոր ջրհեղեղ է եղել:

Բալլարդը պատմել է, որ իրենք մեկնել էին այդ տարածքները, որպեսզի ջրհեղեղի հետքեր գտնեն: Թեպետ նրանք տապանը չեն գտել, սակայն գտել են հնադարյան ջրափնյա գիծ, որն ըստ Բալլարդի ապացուցում է, որ ջրհեղեղ է եղել մոտ Մ.Թ.Ա. 5000թ.: Բալլարդը նաև նշել է, որ ջրհեղեղի պատճառով ջրի տակ է անցել 150 000 քկմ տարածք:

Չնայած Բալլարդը չի հավատում, որ երբևէ կգտնի Նոյյան տապանը, բայց համոզված է, որ կարող է հայտնաբերել հնագույն վերացած քաղաքակրթություն:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31