Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբիկ Հակոբյան. «Գագիկ Ծառուկյանի որոշումն այդքան էլ հստակություն չի մտցնում»

Դեկտեմբեր 12,2012 16:42 Share

«Ծառուկյանն իր որոշումը կայացրել է. կարող է դա ինչ-որ մարդկանց համար անսպասելի էր, ինչ-որ մարդկանց համար սպասելի էր ի սկզբանե: Չեմ ուզում դրանց անդրադառնալ: Բայց, այդուհանդերձ, որովհետեւ քաղաքական զարգացումներն այս վերջին ամիսների ամբողջ ընթացքում քաղաքական կուլիսներում են եղել՝ դեռ հստակ չի՝ ի վերջո, քաղաքական դաշտն ամբողջական, զարգացումները դո՞ւրս են գալիս ստվերից, թե՞ ոչ, որպեսզի վերջնական գնահատական տալ»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ քաղխորհրդի տարածած որոշմանն, ասաց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Մեր զրուցակցի կարծիքով՝ զուտ այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի մասնակցում առաջիկա նախագահական ընտրություններին, որոշակի հստակություն մտցնում է առաջիկա քաղաքական զարգացումների մեջ, բայց ոչ ամբողջությամբ. «Ցավոք, այս ամբողջ ընթացքում քաղաքական դաշտը ստվերային զարգացումներ են կառավարել, որը, կարծում եմ, իր չափից դուրս բացասական հետեւանքներն է ունեցել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31