Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «Չեմ էլ սպասել, որ լուրջ, խոշոր բիզնեսմենը կարող լինել նաեւ ընդդիմադիր»

Դեկտեմբեր 12,2012 17:29 Share

ԱԺ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նախագահական ընտրություններում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելը կապում է նաեւ վերջերս գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմամբ, ներքին պայմանավորվածություններով:

«Անշուշտ կապ ուներ, ընդդիմադիր լինելն առաքելություն է, եւ դժվար է օգտվել իշխանության լծակներից, հովանավորչությունից, բիզնեսով զբաղվել եւ լինել ընդդիմադիր: Սրանք իրար հակացուցված մոտեցումներ են: Երբեք էլ չեմ սպասել, որ լուրջ, խոշոր բիզնեսմենը կարող լինել նաեւ ընդդիմադիր»,- Aravot.am-ին ասաց պատգամավորը:

Պարոն Արզումանյանն ափսոսում է, որ այս ընթացքում քաղաքական գործընթացներին, զարգացումներին նպաստելու փոխարեն քաղաքական ուժերը ինտրիգներով էին զբաղված. «Ափսոսում եմ՝ այս ընթացքում ընդամենը քվեարկում էինք ներկուսակցական, քաղաքական ինտրիգներ: Մի քանի կուսակցությունների միջեւ ընթացող ինտրիգային բանակցություններ: Բավականին հետ է մղում մեզ քաղաքական դաշտի զարգացման ճանապարհից: Ցավալի է, որ նման գործընթացներ սկսեցին խորհրդարանական ընտրություններից առաջ , եւ ընդդիմադիր ընտրողների զգալի մասին թյուրիմացության մեջ գցեցին եւ նրանք, շատ խորը չգիտակցելով, ձայներ տվեցին իրենց ընդդիմադիր հորջորջող կամ այլ ընդդիմադիր ուժերի կողմից այդպես ներկայացվող կուսակցությանը»:

Նա նաեւ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը համարեց ներընտանեկան կռիվներ. «ԲՀԿ-ն ներկայացրել եւ ներկայացնում է իշխանությունը»:

Պատգամավորի կարծիքով, ԲՀԿ-ի ընդդիմադիր խաղալը խեղաթյուրեց ընդդիմադիր դաշտը. «Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Այս պահին չկա ընդդիմադիր այնպիսի թեկնածու, որը կկարողանա համախմբել ընդդիմադիր դաշտը, համենայնդեպս այս ընթացքում այդ ուղղությամբ ոչ մի լուրջ բան չի կատարվել»:

Մեր հարցին, իսկ կա՞ ընդդիմադիր թեկնածու, որը ընտրություններում կարող է գործող նախագահին լուրջ մրցակից լինել, պարոն Արզումանյանը պատասխանեց. «Եթե խոսք գնար ազատ, արդար թափանցիկ, եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրությունների մասին, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ռեալ այլընտրանք կլիներ, որովհետեւ հասարակ քաղաքացին այս վիճակում չի կարող քվեարկել այն իշխանության օգտին, որը կեղեքում է նրան ամեն օր»:

VOICE443

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31