Լրահոս
Գիտե՞ս, որ…
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանն առանց աղմուկի «ստուգատես» է անցկացրել

Հունվար 14,2013 17:47 Share

Հունվարի 12-ին  ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն  այցելել  է Նոյեմբերյանի տարածաշրջան: Նա Նոյեմբերյան քաղաքի «Եռանկյունի»  սրճարանում  հանդիպում է  ունեցել «Ժառանգություն» կուսակցության անդամների, Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքի տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված այդ  կուսակցության անդամների հետ:

Րաֆֆի Հովհաննիսյանն այդ օրը գիշերել է  Նոյեմբերյանի շրջանի Ոսկեվան գյուղում՝ Ստեփան Սաֆարյանի տանը, հաջորդ օրը եղել  Լոռու մարզի  Թումանյանի տարածաշրջանում: Այդ մասին «Առավոտի» թղթակցին հայտնեց հանդիպման մասնակիցներից մեկը:

Րաֆֆի  Հովհաննիսյանը  մշտապես կողմ է հրապարականությանը, սակայն նրա այցը ոչ մի լրատվամիջոց չի լուսաբանել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել