Լրահոս
Օրվա լրահոսը

8-ամյա աղջնակը՝ պայմանագրային զինծառայողի ոտնձգության զոհ

Հունվար 16,2013 14:04

Պայմանագրային զինծառայողը կալանավորվել է 8 տարեկան աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով։

«Փաստինֆո» գործակալության ունեցած տեղեկությունների համաձայն, դեպքը տեղի է ունեցել ամիսներ առաջ՝ 2012 թվականի օգոստոսի 12-ին։ Ըստ մեղադրական եզրակացության, Եղվարդի բնակիչ, պայմանագրային զինծառայող, շարքային Ա.Առաքելյանը խմած փորձել է իր սեռական կրքերին խաթարված ձևով հագուրդ տալ և իր իսկ ննջարանում սեռական բնույթի բռնի գործողություններ կատարել 8-ամյա Լանայի (անունը փոխված է) նկատմամբ, պարտադրել վերջինիս ձեռք տալ իր սեռական օրգանին….

Պաշտպանության նախարարության քննչական վարչությունը Առաքելյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի («Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները») 3-րդ մասով նախատեսված հանցանք: Մեղադրանքի հաստատման դեպքում նրան սպասվում է ազատազրկում 8-15 տարի ժամկետով:

Քննչական մարմնի միջնորդության հիման վրա դատարանը Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031