Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյանի գնահատմամբ՝ այս ընտրություններին չկա 2008-ի լարվածությունը

Հունվար 16,2013 16:56

ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանի համոզմամբ, ընտրություններին ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի չմասնակցելու պատճառը սխալ քաղաքական կանխատեսումներն էին:

«ՀԱԿ-ն ամեն ինչ արեց, որ հայտնվի ծանր իրավիճակում: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը բյուրեղացան ԲՀԿ-ի շուրջ եւ արդյունքում կորցրեցին ընտրազանգվածի ճնշող մեծամասնությունը: Այսօր այն իրավիճակը, որ տեսնում ենք, սխալ քաղաքական կանխատեսումների ու սխալ ճանապարհով գնալու հետեւանք է»,- այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց պարոն Մինասյանը:

Պարոն Մինասյանը կարծում է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ծրագրերը պետք է իրականացնի իր ուժերին համապատասխան եւ միայն այդ պարագայում կարող է ունենալ աջակիցներ. «Ինչ վերաբերում է այդ քաղաքական ուժերը ներկայացնող թեկնածուներին՝ մի բան պարզ է, որ եթե որեւէ մի թեկնածու հույս ունենար մրցակցային դաշտում ակնկալիքների առումով, ապա թեկնածությունը կդներ, որ գոնե հետընտրական զարգացումների ժամանակ իրենց քաղաքական ուժի դերն ապահովեին»:

Նա չի շտապում գնահատականներ տալ նախագահի թեկնածուներին, որովհետեւ կարծում է՝ յուրաքանչյուր թեկնածու ունի պատասխանատվություն եւ ծրագրեր:

Նա նաեւ վստահ է, որ առաջիկա նախագահական ընտրությունները բարձր մակարդակով են անցնելու ու հասարակության մեջ ընտրության վերաբերյալ դրական տրամադրվածություն է ձեւավորվելու. «Հասարակության ճնշող մեծամասնությունը բավականին լուրջ ակնկալիքներ ունի հետընտրական զարգացումներից, որովհետեւ լուրջ աշխատանք է կատարվել նախորդ տարիներին: Մեզ հաջողվեց հաղթահարել ճգնաժամը, դիմակայել ներքաղաքական լարված իրավիճակին: Այդ լարված իրավիճակը չկա, ընդդիմադիր քաղաքական ուժերի բոլոր ներկայացուցիչներն էլ խորհրդարանում կան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031