Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողներին խնդրեցին հեռանալ Սերժ Սարգսյանի հանդիպումից

Հունվար 21,2013 19:50

Ավանի մշակույթի տանը այսօր ժամը 19-ին մեկնարկեց ու դեռ ընթանում է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավային հանդիպումը:

Հանդիպումից երեսուն րոպե անց լրագրողներին խնդրեցին լքել դահլիճը՝ պատճառաբանելով, որ այդքան էր նախատեսված լրագրողների ներկայությունը:

ՀՀ նախագահի անվտանգության աշխատակիցները լրագրողներին խնդրեցին լքել նաեւ մշակույթի տան տարածքը:

Լրագրողներից մեկին, որն Ավանի բնակիչ է՝ նույնպես չթույլատրեցին ներկա գտնվել հանդիպմանը:

Հանդիպման մասին մանրամասները՝ քիչ ուշ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031