Լրահոս
Օրվա լրահոսը

Արձագանք. Մեհրաբյանը և Գևորգյանը ստում են, որ ներկայանում են «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հիմնադիրներ

Հունվար 24,2013 14:14

Վերջին օրերին ԺՀԿ փոխնախագահ Ղ.Մեհրաբյանը և քաղաքական խորհրդի անդամ Պ.Գևորգյանը օրումեջ «հայտարարություններ» են տարածում, որով ոչ միայն անձնական վիրավորանքներ են հասցնում կուսակցության նախագահի հասցեին, այլև վարկաբեկում կուսակցությանը ու փորձում են հիմնավորել այսպես կոչված «փաստարկներով», ինչին կուսակցությունը չէր արձագանքում՝ փորձելով վերոնշված ընկերների բարձրացված հարցերին անրադառնալ հերթական քաղաքական խորհրդի նիստում:

Հաշվի առնելով հասարակական լայն հնչեղությունը՝ կուսակցության լրատվական ծառայությունը արձագանքում է վերոնշված «հայտարարություններին», մասնավորապես՝ 17.01.2013թ. Ղ.Մեհրաբյանի ներկայացրած մեղադրանքները կուսակցության նախագահի հասցեին, որ իբր իրարամերժ և իրականությանը չհամապատասպանող հայտարարություններ է անում ՀԱԿ-ի հասցեին:

Նա, ստանձնելով կոնգրեսի փաստաբանի դերակատարում, նշում է, որ.

1.   Իբր 2011թ. ամռանը իշխանության հետ երկխոսության գնալը հավանության է արժանացել մեր քաղաքական խորհրդում:

Կուսակցությունում հարցը իրոք քննարկվել է, և մեծամասնությունը՝ դեմ արտահայտվելով երկխոսությանը, այնուամենայնիվ՝ մեր քաղաքական խորհուրդը որոշեց չխոչընդոտել նշված գործընթացին:

Ըստ Մեհրաբյանի վերոնշված որոշումը, նաև կոնգրեսի պատվիրակության կազմը ընդունվել է կոնգրեսի նույն քաղաքական խորհրդի նիստում, որին ներկա է եղել, իր համաձայնությունն է տվել և ստորագրել է Պ.Մակեյանը:

Այն բացարձակ կեղծիք է, որովհետև Պ.Մակեյանը կոնգրեսի քաղաքական խորհրդին սկսել է մասնակցել 2011թ. դեկտեմբերից:

2.      Ինչպես հայտնի է 2011թ. հոկտեմբերի հանրահավաքներից մեկում Լ.Տեր-Պետրոսյանը հանդես եկավ ԲՀԿ-ի մասով քաղաքագիտական վերլուծությամբ և հայտարարեց, որ այս հարցով կոնգրեսում չկա կոնսեսուս:

Այս կապակցությամբ ԺՀԿ քաղաքական խորհուրդը ունեցել է միասնական կարծիք՝ դեմ է եղել ԲՀԿ-ի հետ համագործակցությանը, ինչի մասին կուսակցության նախագահը արտահայտվել է հրապարակային: Իսկ այն որոշումը, որը ընդունվել է 2012թ. հոկտեմբերին, որտեղ հնարավորություն է տրվել կոնգրեսի առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանին նախագահական ընտրություններից առաջ բանակցել հավանական դաշնակից քաղաքական ուժերի հետ, կոնկրետ որևէ ուժ չի առանձնացվել, ինչը ևս Մեհրաբյանը խեղաթյուրել է:

3.  Նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չառաջադրելու և որևէ թեկնածուի չսատարելու դեկտեմբերի 26-ի ՀԱԿ քաղաքական խորհրդի որոշմանը Մեհրաբյանը համաձայնություն է տվել, ինչի իրավունքը նա չուներ, քանի որ դեկտեմբերի 25-ին ԺՀԿ քաղաքական խորհուրդը որոշում էր ընդունել նախագահական ընտրությունների ձևավաչափին անրադառնալ  հունվարի կեսերին, ինչը և արվել է 2013թ. հունվարի 13-ի քաղաքական խորհրդի նիստով: Ի դեպ, կոնգրեսի 26.12.2012թ. քաղաքական խորհրդի նիստին մասնակցել է նաև Պ. Գևորգյանը, որը կուսակցության կողմից լիազորված չէր և իրավունք չուներ մասնակցելու, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ նրա մասնակցությունը օգտագործվում էր կոնգրեսի ներկայացուցիչների կողմից, որ ԺՀԿ-ից տվյալ նիստին մասնակցել են երկու ներկայացուցիչ և երկուսն էլ համաձայնություն են տվել վերոնշված որոշմանը:

Մեհրաբյանի կողմից ոչ միայն խեղաթյուրվում է 25.12.2012թ. ԺՀԿ քաղաքական խորհրդի որոշումը, այլև բացահայտ կեղծիքի է դիմում՝ հայտարարելով, որ կուսակցության քաղաքական խորհուրդում որևէ քննարկում չի եղել:

Ինչ վերաբերվում է Ղ.Մեհրաբյանի ու Պ.Գևորգյանի հունվարի 22-ի տարածած «հայտարարությանը», ապա շրջանցելով կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հասցեին հասցրած անձնական վիրավորանքները, որը թողնում ենք իրենց խղճին, եթե այն դեռևս մնացել է, կպատասխանենք այսպես կոչված բուն մեղադրանքներին:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության կանոնադրությամբ քաղաքական խորհրդի նիստերը հրավիրում է կուսակցության նախագահը կամ նախագահի համաձայնությամբ՝ փոխնախագահներից մեկը:

Պ.Մակեյանը, ինչպես նաև կուսակցությունում, որևէ տեղեկություն չեն ունեցել դեկտեմբերի 31-ին իրենց կողմից նշված հավաքի մասին:

Այո՛, նախնական պայմանավորվածություն եղել է հունվարի 19-ին քաղաքական խորհրդի նիստ հրավիրելու, բայց հաշվի առնելով 29.12.2012թ.  ilur.am-ին Մեհրաբյանի կողմից տրված հարցազրույցը, որտեղ նա իրեն վեր էր դասել կուսակցության քաղաքական խորհրդից և կեղծ մեղադրանքներ էր ներկայացրել կուսակցության նախագահի հասցեին, այդ իսկ պատճառով կուսակցության քաղաքական խորհրդի նիստը հրավիրվել է հունվարի 13-ին, ինչի մասին հունվարի 12-ին կուսակցության աշխատակազմի կողմից իրազեկվել է Մեհրաբյանին և Գևորգյանին, բացի դրանից հունվարի 11-ին Պ.Մակեյանը հանդիպել է Մեհրաբյանի հետ և համաձայնության է եկել, որ քաղաքական խորհրդի նիստին յուրաքանչյուրը ներկայացնի իրենց մոտեցումները:

Հունվարի 12-ին Պ.Գևորգյանը աշխատակազմին տեղեկացնում է, որ իրենք ընտանիքով միջոցառում ունեն և հունվարի 13-ին գրասենյակը փակ է լինելու:

Ինչ վերաբերվում է կուսակցության նախագահի հասցեին արված այն մեղադրանքին, որ Պ.Մակեյանի գործունեության հետևանքով է կուսակցությունը  հայտնվել փողոցում, մեղմ ասած, բարոյական չէ, նույն ձևով կարող են ասել, որ այդ գործունեության արդյունքում Պ.Մակեյանը հայտնվեց ճաղերի հետևում:

Այո՛, կուսակցության կենտրոնական գրասենյակը առգրավվեց վարչախմբի կողմից, որը ինչ-որ ձևով, միգուցե, հասկանալի է, իսկ, որ կուսակցության դեմ դռները փակվում են ՀԱԿ-ի կողմից, որևէ ձևով ընկալելի չէ, և ինչու՞ ենք մենք դժգոհում և բողոքում վարչախմբից, որ «Ազատության» հրապարակ էին փակում, կամ դահլիճներ չէին տրամադրում ընդդիմությանը, երբ նույն բանը անում է ՀԱԿ –ը, այն էլ իր գործընկերների նկատմամբ:

Մեհրաբյանը և Գևորգյանը ստում են, որ ներկայանում են կուսակցության հիմնադիրներ:

Կուսակցության հիմնադիրներն են 1995-1999թթ. ԱԺ առաջին գումարման «Հայրենիք» պատգամավորական խմբի անդամները՝ կուսակցության հիմնադիր նախագահ Էդուարդ Եգորյանը, Այդին Մորիկյանը, Արմենակ Մկրտչյանը, Գագիկ Ներսիսյանը, Ալեքսան Ավետիսյանը, Սոս Գիմիշյանը, Արմեն Կիրակոսյանը, Էդիկ Սարգսյանը, Հովհաննես Մաթիլյանը և Պետրոս Մակեյանը:

 «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության

լրատվական ծառայության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031