Լրահոս
Օրվա լրահոսը

Արտյոմ Մեհրաբյանի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը. անհետացած միլիոններն ու խոշոր փոխառությունը. «Ժողովուրդ»

Օգոստոս 04,2026 09:30 Share

Արտյոմ Մեհրաբյանը, որը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախկին փոխնախագահ, վաղամեռիկ Ղուկաս Մեհրաբյանի որդին է, մինչև խորհրդարան հասնելը զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ։ 2019 թվականին նա Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի քարտուղարն էր, ապա՝ Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տնօրենը, իսկ 2022-2024 թվականներին ղեկավարում էր ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեն։

ԱԺ է եկել 2025 թվականի ապրիլին։

Երբ վարչապետի որոշմամբ Մեհրաբյանն ազատվեց Կոմիտեի նախագահի պաշտոնից, նրա ունեցվածքի պատկերը բավականին տպավորիչ էր։ Այդ տարվա հայտարարագրով նա ուներ մեկ բնակարան Երևանում, որևէ տրանսպորտային միջոց չէր հայտարարագրել, սակայն նրա բանկային հաշիվների մնացորդները կազմում էին ռեկորդային 130 միլիոն դրամ, իսկ կանխիկ միջոցները՝ 10 միլիոն դրամ։

Այն ժամանակ նրա հաշվետու տարվա եկամուտները գերազանցել էին 16.3 միլիոն դրամը, իսկ հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը՝ 45.4 միլիոն դրամ էր, որի մարման նպատակով Ֆինանսների նախարարությունից ստացել էր ավելի քան 2.2 միլիոն դրամ եկամտահարկի վերադարձ։ Դեռ այն ժամանակ հիշեցրել էինք իշխանությունների՝ խնամի-ծանոթ-բարեկամ հանգույցը մերժելու խոստումների մասին, քանի որ Մեհրաբյանի կինը՝ Աննա Բալայանը, որպես ընդհանուր բաժնի ղեկավար, աշխատում էր այն նույն Աջափնյակի թաղապետարանում, որտեղից սկսվել էր ամուսնու վերելքը՝ ընդգծելով, որ հենց այս տեսքն ունի իշխանության կողմից սիրված «պոզով և պոչով» կոռուպցիան։

Արդեն 2025 թվականի ապրիլի 9-ին Մեհրաբյանը խորհրդարան մտավ՝ ստանձնելով ԱԺ պատգամավորի լիազորությունները։ Ուսումնասիրելով պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա ներկայացրած հայտարարագիրը՝ նկատում ենք հետաքրքիր փոխակերպումներ. նախկին 130 միլիոն դրամ բանկային մնացորդն անհետացել էր։ Փոխարենը պատգամավորը հայտարարագրել էր ընդամենը 1.48 միլիոն դրամ բանկային հաշվին և 7.5 միլիոն դրամ կանխիկ գումար։

…Այսպիսով, վարչական շրջանի ապարատից մինչև ռազմարդյունաբերության ոլորտի ղեկավար, ապա՝ ՔՊ-ական պատգամավոր դարձած Արտյոմ Մեհրաբյանի քաղաքական կարիերան գուցե խիստ կարճատև ստացվեց, սակայն պաշտոնական այս վայրիվերումների ընթացքում նրա և նրա ընտանիքի բիզնես շահերի, տասնյակ միլիոնների հասնող փոխառությունների և եկամուտների շարժը խոսուն փաստեր են թողնում նախկին պաշտոնյայի ֆինանսական գործունեության մասին։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31