Լրահոս
Օրվա լրահոսը

Ալմաթիում ինքնաթիռ է ընկել. 20 մարդ զոհվել է ավիավթարից

Հունվար 29,2013 15:49 Share

«ՍԿԱՏ» ավիաընկերությանը պատկանող «Չելենջեր 200» օդանավն այսօր ավիավթարի է ենթարկվել Ալմաթիի մատակայքում՝ դառնալով 20 մարդու, այդ թվում անձնակազմի 5 անդամների, մահվան պատճառ: Այն Կոկշետաուից Ալմաթի էր թռչում: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի մատուցմամբ,  Մոսկվայի ժամանակով 11.15-ին օդանավն անսպասելի անհետացել է ռադարներից: Վթարի հնարավոր վարկածներից մեկը եղանակային  վատ պայմաններն են: Ղազախստանի դատախազությունը գործ է հարուցել: Մանրամասները ճշտվում են:

Նշենք, որ վերջին շրջանում ավիավթարների թիվն աճել է, ճգնաժամի պատճառով սնանկացման եզրին են հայտնվել 4-5 խոշոր ավիաընկերություններ:

Ըստ որոշ տեղեկությունների՝ զոհված օդաչուներից մեկը ազգությամբ հայ էր՝ Սվյատոսլավ Բաբայանը:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել