Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է Երևանի մետրոպոլիտենի հեռանկարային զարգացման ծրագիրը

Հունվար 30,2013 15:23

Մայրաքաղաքի տրանսպորտի զարգացման ծրագրերի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան  Տրայան Հրիսթայի,  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ միասին քննարկվել է Երևանի մետրոպոլիտենի հեռանկարային զարգացման ծրագիրը:

Շնորհակալություն հայտնելով համագործակցության համար և բարձր գնահատելով Երևանի մետրոպոլիտենում այժմ ընթացող համատեղ ծրագրի արդյունավետությունը, քաղաքապետ  Տարոն Մարգարյանը առաջարկել է Երևանի Մետրոպոլիտենի հեռանկարային զարգացման ծրագրի շրջանակում քննարկել նաև մետրոյի ընդլայնման հնարավորությունները:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթան և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգն իրենց հերթին, գոհունակություն հայտնելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունքներից, վստահեցրել են, որ պատրաստակամ են համագործակցության ընդլայնմանը:

Ասիական զարգացման բանկի հայաստանյան առաքելության մշտական ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը ևս իր պատրաստակամությունն է հայտնել մասնակցություն ունենալ հեռանկարային այս ծրագրի քննարկմանը:

Կողմերը պայմանավորվել են իրականացնել մետրոյի ընդլայնման իրագործելիության ուսումնասիրություն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031