«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպման մասին
Նոյեմբերի 17-ին Երևանում կայացավ ՀՀ վարչապետի թիվ 1022-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որի նպատակն էր քննարկել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները, եռամսյա ժամկետում գտնել դրանց լուծման հնարավորությունները և հստակեցնել հետագա քայլերը:
Աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության տեսլականը՝ երկաթուղային ցանցի զարգացման և տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման վերաբերյալ՝ ընդգծելով դրանց նշանակությունը տարածաշրջանի և Հայաստանի տնտեսության համար։
Ռուսական կողմը ներկայացրեց երկաթուղային ցանցի զարգացման և բեռնահոսքերի աճի հեռանկարների վերաբերյալ իր գնահատականները՝ ուշադրություն հրավիրելով տարածաշրջանում առկա մրցակցության, ազատ թողունակության և ներդրումների վերադարձելիության ապահովման հարցերին։
Կարդացեք նաև
Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվեցին շարունակել աշխատանքները և պարբերաբար կազմակերպել հանդիպումներ՝ ստեղծված աշխատանքային խմբի առջև դրված խնդիրներին լուծումներ տալու նպատակով։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն


















































