Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա մեր երկիրն է». ցույց իշխանություններին քարտ-բլանշ տված եվրոպացի դիտորդների դեմ (Տեսանյութ)

Հունվար 31,2013 20:23

Այսօր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի առջեւ facebook-ի մի խումբ օգտատերեր բողոքի ակցիա են անցկացրել՝ եվրոպացի դիտորդներից պահանջելով հեռանալ Հայաստանից:

«Նրանք երկար տարիներ շարունակ ընտարակաշառքով լեգիտիմացրել են ընտրությունները, կոչ ենք անում զերծ մնալ այդ քայլից եւ հեռանալ: Իրենց մասնակցելը 2008-ին նշանակեց, որ մարտի 1-ից 4 օր առաջ իրենց տված  եզրակացությունից հետո ռեժիմը թույլտվություն ստացավ պատժիչ միջոցառումներ անցկացնելու  ընդվզող մարդկանց նկատմամբ: Այսինքն եվրոպական դիտորդները քարտ բլանշ տվեցին այս ռեժիմին 2008-ին, պահանջում ենք,  որ նրանք այս անգամ զերծ մնան կեղծարարություն կատարելուց»,- ասաց ցուցարարներից մեկը:

Նա դժգոհեց, որ դիտորդները Հայաստանում անցկացված  վերջին ընտրությունների վերաբերյալ նույն զեկույցն են հրապարակում՝ ընտրություններն անցնում են ավելի լավ, բայց. «Եթե լավ են անցկացվում , ապա ո՞ւր են այդ դեսպանները մինչեւ այդ: Եվրոպական դիտորդները խանգարում են Հայաստանի բնականոն զարգացմանը, նրանք լեգիտիմացնում են կեղծիքներով ընտրվող  իշխանությւոններին»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031