ԱԺ նստաշրջանում քննարկվում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։
«Միանգամից ասեմ, որ բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք կգործեն ՀՀ տարածքում, որևէ կերպ չեն խաթարելու տարածքային ամբողջականությունը, գործելու են ամբողջությամբ ՀՀ ինքնիշխանության ներքո և իրավազորության շրջանակներում»,- ներկայացնելով նախագիծը՝ ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Ակնկալում ենք, որ ՀՀ-ին տնտեսական և քաղաքական դիվիդենտներ բերող այս մեգա նախագիծը կարժանանա խորհրդարանի հավանությանը։ Եվ թերևս սա այն դեպքերից է, որ կարող ենք ակնկալել, որ նախագիծը կարժանանա ոչ միայն իշխող կուսակցության կողմ ձայներին,այլ նաև ընդդիմադիր խմբակցությունների դրական դիրքորոշմանն ու կողմ ձայներին»,- նշեց Միրզոյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































