Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարի է ենթարկվել Հայրիկյանի անվտանգությունն իրականացնող ոստիկաններից մեկը

Փետրվար 04,2013 19:43

Ինչպես տեղեկանում ենք  NEWS.am-ից՝ երեկ, փետրվարի 3-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում  43-ամյա ոստիկան Կոստյա Բուդաղյանը վթարի է ենթարկվել՝ իր մեքենայով տուն գնալու ճանապարհին մեկ այլ մեքենա հարվածել է նրա մեքենային: Վթարի հետեւանքով Կոստյա Բուդաղյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:NEWS.am–ի տեղեկություններով՝ Կոստյա Բուդաղյանը հունվարի 31-ին մահափորձի ենթարկված եւ ներկայումս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ում հետվիրահատական շրջանն անցնող ԱԻՄ ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի անվտանգությունն իրականացնող ոստիկաններից մեկն է: Ոստիկանը կողերի բազմաթիվ կոտրվածքներ է ստացել, առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Վաղը կամ մյուս օրը Հայրիկյանի անվտանգությունն իրականացնող ոստիկանին կտեղափոխեն Կրծքային վիրաբուժության բաժանմունք, որտեղ, ի դեպ, այսօր տեղափոխել են հենց Պարույր Հայրիկյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728