Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկան-ակտիվիստ բախումը շարունակվում է, ցույցին միջամտել է նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը (Ֆոտոշարք ու տեսանյութ)

Փետրվար 08,2013 14:20 Share
Աջակցեք aravot.am-ին
PrevPhoto
NextPhoto

Նա առաջարկեց ոստիկաններին՝ թույլ տալ բարձրանալ մինչեւ Ակադեմիայի մոտ՝ իր հետ հանդիպման: Ոստիկանները չընդառաջեցին նախագահի թեկնածուին, բացատրելով, որ ակտիվիստները իրենց հավատ չեն ներշնչում, որ նրանք ընդամենն ուզում են Ակադեմիայի մոտ հանդիպել նախագահի թեկնածուին: Ոստիկաններն ասացին, որ Բաղրամյան 26 ակտիվիստներին թույլ չեն տալու բարձրանալ:

Քիչ առաջ փոխոստիկանապետ Օսիպյանը հայտարարեց, որ   ակտիվիստներին  թույլ են տալիս բարձրանալ Բաղրամյան 26՝ միայն դիմացի մայթից: Այս պահին ակտիվիստները բարձրանում են դեպի նախագահական նստավայր:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: