Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվա ակցիան խոչընդոտող ոստիկաններից մեկին վատ աշխատելու համար կհեռացնե՞ն աշխատանքից (տեսանյութեր)

Փետրվար 08,2013 19:44

«Հանրապետական թեկնածուին հարցրեք՝ ի՞նչ նախանշաններ կան ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար: Առայժմ պարզապես դատարկ հայտարարություններ են: Բայց մենք տեսնում ենք, չէ՞, որ ստվերում ամբողջ իշխանական ռեսուրսը նորից մոբիլիզացված է, բնակչության հետ նախապես ցուցակներ կազմելու, փող բաժանելու այս բոլոր գործընթացները կան»,- անդրադառնալով գործող նախագահ Սերժ Սարգսյանի պնդումներին, թե ամեն ինչ անելու են՝ այս ընտրություններն անցնեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, ասաց ՀՀ քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության  կոմիտեի  համակարգող
Կարապետ Ռուբինյանը:

Նա այսօր նույնպես մասնակցում էր «Վերջ ռեժիմին» պահանջով կազմակերպված ակցիային:

Ակցիայի մասնակիցներից  Արթուր Ղազարյանն էլ ՝ «Վերջ ատկատներին, վերջ ռեժիմին» ցուցապաստառը ձեռքին ներկայացրեց  ռեժիմին վերջ տալու իր տարբերակը. «Ռեժիմին վերջ է տրվում ընտրությունների ժամանակ, բայց քանի որ մեզ մոտ ամեն ինչ խեղաթյուրված է, ընտրությունները մեզ մոտ սկսում են չաշխատել: Դրա համար կազմվել է օղակ կենտրոնական ընտրական հանձնաժողովից մինչեւ եվրոպական դիտորդների կենտրոն: Սա կխորհրդանշի կեղծարարների կապը՝ ընտրական հանձնաժողովի եւ եվրոպական դիտորդների»:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ակցիան անցավ ոստիկանների եւ ակտիվիստների բախումներով: Ոստիկանները ժամանակ առ ժամանակ քաշքշում էին ակտիվիստներին՝ թույլ չտալով բարձրանալ նախագահական նստավայր:

Երկար բանակցություններից հետո ոստիկանները թույլ տվեցին, բայց պայմանով, որ նրանք կբարձրանան դիմացի մայթով: Հիսունից ավելի ոստիկանները աշխատում էին իրենց ղեկավարների հստակ կարգադրությամբ:

Իսկ ոստիկաններից մեկին, հրահանգող ղեկավարը սպառնաց հեռացնել աշխատանքից. «Ո՞ր ես 16,  ես քեզ հիմա կհեռացնեմ աշխատանքից»:

Ի դեպ, այսօրվա ակցիային հայտնվեց նաեւ Սերժ Սարգսյանի գովքը անող հայտնի տիկինը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728