Լրահոս
Օրվա լրահոսը

«Խիյարի մինուսն ու պլյուսը պիտի ճիշտ միացնես». Վահրամ Սահակյան

Փետրվար 16,2013 23:11

«Մեդիալաբի» զրուցակիցն է արձակագիր, հրապարակախոս Վահրամ Սահակյանը

-Պարո’ն Սահակյան, այսօր եթերը լի է անորակ սերիալներով, երաժշտական տարբեր անճաշակ մրցույթներով: Ինչո՞ւ է այս իրավիճակը ստեղծվել, հասարակության մոտ նման պահանջա՞րկ է ձևավորված, թե՞ այլ խնդիր կա:

– Չի կարող լինել նման աղբի համընդհանուր պահանջարկ։ Բայց էսպիսի մի խոսք կա՝ ինչ որ հաղորդես, այն էլ կլսեն։ Իսկ հեռուստատեսությունների բնածին անկշտությամբ օժտված ղեկավարներն առաջնորդվում են հասարակության ամենացածր, ամենաստորին, ամենաանմակարդակ խավին հաճոյանալու, նրանց միջոցով էժանագին «ռեյտինգ» կորզելու հանցավոր եղանակով։ Հիշում եմ` 80-ականներին դժվարությամբ ձայնապնակներ էինք ճարում, տանում էինք ռադիո, արտագրում էինք, փոխանակում, ու ռադիոյով բարձրորակ երաժշտություն էին հաղորդում։ Մեծամասնությունը հաճույքով ջազ, ջազ-ռոք էր լսում։ Իսկ հիմա փորձեք հետ-առաջ տանել FM-ները՝ չկա, հեռուստատեսություն և ռադիո արդեն գոյություն չունի, մեռել է… Երբ ասում են. «Ինչպե՞ս կարելի է եթերը մաքրել», ես պատասխանում եմ. «Մահացածին վերակենդանացնել չի լինի»։

Մեկ-մեկ ինձ հարցնում են. «Ինչո՞ւ ելույթ չեք ունենում հեռուստատեսությամբ»… Ես ասել եմ ու էլի կասեմ. «Հայկական ցանկացած հեռուստատեսություն մտնելը նույնն է, որ ինքնակամ մտնես կոյուղի»: Խոսքը կանալիզացիայի մասին է։ Իրենք արդեն չեն կանչում ստորախավերին, որովհետև վաղուց արդեն իրենք են էնտեղ նստած։ Ու փող են աշխատում՝ ցուցադրելով ատամները թափած, բեղավոր կանանց, նրանց Шариков-ամուսիններին ու նրանց անճոռնի լակոտներին։ Ոչ մի նորմալ ծնող հաճույք չի ստանա, երբ իր լակոտը ծամածռվելով ոռնա եթերով մեկ։ Դրանից միայն «կայֆ է ստանում»… ի՞նչ ասեմ դրանց… պրոլետարիատ էլ չասեմ… խոզի ինստիկտներով ապրող Быдло-ն, էլի… Быдло, որին վաղուց արդեն Նուբարաշենի աղբանոցում թավալ տալը չի «դզում», իրենք պետք է հաղորդումներում երգեն, պարեն, սերիալներում զռռան, զկռտան, քիթ քաշեն:

Խորհրդային տարիներին կային խմբակներ, գրողը գնում էր գրողների խմբակ, որովհետև իրենք գիտեին, որ սիրողը լավ բան է, բայց իրանց մեջ կա նաև շատ վատ բան, դա վտանգավոր է, սիրողները պիտի մի բանով զբաղվեն, հանգստանան: Էդ սիրողներին ոչ ոք եթեր չէր տալիս, էն ժամանակ թատերական ինստիտուտի ուսանողն իրավունք չուներ ֆիլմում խաղալու, մինչև փորձ ձեռք չբերեր: Իսկ հիմա էդ ամբողջ սիրողականությունը լցվել է եթեր: Ես զարմանում եմ. նայում ես` երիտասարդ աղջիկ է, ճիշտ ա, ես իրեն փողոցում տեսնեի, վրան չէի նայի, ու ինքն ասում է՝ ես սիրում եմ թատրոն: Հա, սիրում ես, բայց դու էնքան անկիրթ ես, էնքան ցածրախավ ու էնքան կեղտոտ արյուն ես, որ բոլորի վրա թքելով կարող ես ելնել եթեր, էնտեղից լացել, ոռնալ, զկռտալ, մի խոսքով՝ այլանդակվել։ Քեզ չե՞ն սովորեցրել, որ զկռտալը ուրիշների ախորժակն է փչացնում:

Ոնց որ Բուլգակովի «Собачье сердце»-ում, էդ նույն Шариков-ներ են նստած բոլոր տեղերում՝ ընդդիմության մեջ, կառավարությունում, իշխանությունում, հեռուստատեսությունում: Միշտ ասում են՝ հայերը ստեղծագործ ազգ են: Ոչ մի ստեղծագործ բան գոյություն չունի: Մեկը մի բան անում ա, մյուսը գողանում ա: Ինձ կանչել են, ասել են՝ մի հատ էս «Բրիգադայի» հայկական ձևը, մի հատ էսինչ բանի հայկական ձևը: Չեն կարողանում անել, իրանք ցածր մարդիկ են: Իրանք ավելի ցածր մարդիկ են հիմա, քան քաղաքական գործիչը, չնայած Հայաստանում չկա քաղաքական գործիչ: Ինձ ասեցին, որ մարդիկ ուրախանում են, ծիծաղում են, որ էս մեկը պպզացույց արեց, էն մեկը կենակցադուլ ա արել, չի կենակցում ոչ մեկի հետ, մյուսը փրփրադուլ ա արել՝ կապուչինոյի վրայի փրփուրը չի խմում: Բայց որտե՞ղ են նստում իրանք՝ նախագահի նստավայրում: Նախագահի նստավայրը նրա համար չի, որ նախագահը նստի, իրանք են գնում, ընտեղ նստում: Ի՞նչ հացադուլ, բացատրեք։ Ես անձամբ տարվա մեջ երկու անգամ 15-25 օրով հաց չեմ ուտում, մենակ ջուր եմ խմում, էն էլ քիչ: Ասեմ, թող մարդիկ իմանան, էլի, մանավանդ էս տարիքում մի քիչ կազմվածքի մասին պիտի մտածեն։ Դերասան են, փորները քցում են մեյդան՝ 100 մետր, հասնում ա Ցխինվալի փորը: Ասեմ, որ շատ առողջարար ա, առաջին հերթին որ հաց չեք ուտում, մեռնում են հիվանդ բջիջները, իսկ դա մարդուն առողջացնում ու երիտասարդացնում է:

– Երևի էդ խորհուրդն առաջին հերթին մեր պաշտոնյաներին պետք է տանք, հա՞:

– Ես չգիտեմ, թե ով ինչ ա սեղանի շուրջն ուտում, բայց որ հայերն ուտել չգիտեն, փաստ է: Եթե մի ազգի ազգային ուտեստներից մեկը բոզբաշն ա, էլ ի՞նչ սպասես իրանցից: Բայց կարելի էր բոզբաշն էլ կիրթ ասել՝ մարմնավաճառբաշ կամ անբարոյականկինբաշ: Ամենաահավոր բանը էն չի, որ երկրում հեռուստատեսություն չկա: Հեռուստատեսության միջոցով իրանք սպանեցին ճաշակը: Ես էս վերջերս գնացի Mea Culpa նայելու, արդեն դահլիճում մարդիկ նստած են տնավարի, կոֆե խմելու դիրքով, ոնց որ պուլտով են նայում էդ ներկայացումը: Ծիծաղում են էնքան երկար, որ դերասանն արդեն չգիտի` շարունակի՞, դո՞ւրս գա, թե՞ ինչ անի: Կանայք նստում են` մի տեսակ ոտը ոտին գցած, վրաներից գալիս ա «запах женщины 5», էդ նոր ֆիլմ ա հայերի մասին: Ու էդ կանայք խնդում են, կչկչում, հա´-հա´, հի´-հի´: Հետո` մի ահավոր բան էլ կա, որ նկատեցի: Վերջում, որ հարգում ես դերասանին, ծաղիկ ես բերել, մոտեցիր ու ներքևից նվիրիր: Չէ, իրանք չեն ամաչում, քշում են բեմ՝ իրանց հաստ ու ծուռ հետույքներով: Չէ՞ որ Шариков-ները վերացրեցին բեմ-դահլիճ, եթեր-փողոց հասկացությունները:

– Լավ, ի՞նչ ելք եք առաջարկում ստեղծված իրավիճակում:

– Ես արդեն ոչինչ չեմ կարող առաջարկել։ Եթե կա երիտասարդության մի զանգված, որն իրոք չի կարողանում հարմարվել այս գաղջ մթնորորտին, խորհուրդ եմ տալիս, հնարավորության դեպքում՝ հեռանալ, արտերկրում ապրել: Ուրիշ բան չունեմ ասելու: Ինձ այսօր հասցրել են նրան, որ եթե պատահաբար ընկնում եմ որևէ հայկական ալիքի վրա ու հայերեն ձայն եմ լսում, իրոք գարշում եմ։ Նույն հաջողությամբ շուտով մարդիկ կսկսեն հայ գրականությունից էլ զզվել: Եթե մեկը կոպիտ խոսքերով հայհոյում է Նժդեհի մասին ֆիլմը (ընդ որում՝ առանց դիտելու), նա Մեծ Նժդեհի անունն էլ է հայհոյում, հայրենիքն էլ։ Որովհետև հայրենասիրությունը դարձել է մասնագիտություն, եռագույն դրոշը՝ անձեռոցիկ: Ա´յ, որ մարդիկ մի քանի ամսով, չգիտեմ` ինչ հրաշք կատարվի, որ մոռանան, որ հայ են (ամենակարևորը՝ չխոսեն այդ մասին), բավականին կբացվեն, իրանց համար արժեքներ կստեղծվեն: Ահավոր է, եթե մարդ իր երիտասարդությունն անցկացնի այս քաղաքական տխմար եռուզեռի մեջ, ինքնամեկուսացված վիճակում, տեղի-անտեղի «Հայ եմ ես» գոռգռռալով: Այդպես մարդը չարանում է, դառնում է շովինիստ, տգետ ու ռաբիս, հետընթաց է ապրում։ Բա ինչի՞ց է, որ երբ ասում են՝ եվրոպական արժեք՝ շատ ու շատ բանդեռլոգներ ասում են՝ «Էդ ո՞րն ա, հոմոսեքսուալի՞զմը»: Դե, երևի ձգտում կա, էլի, որ էդ են ասում:

– Դուք երիտասարդներին խորհուրդ եք տալիս գնալ, բայց առանց այն էլ արտագաղթի ծավալները աճել են, ի՞նչ ապագա կարող է ունենալ մեր երկիրը:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728