Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստված երկնքից ուղարկեց Հիսուս բարուրած մի նոր մանուկ՝ Րաֆֆի Հովհաննիսյան» (Տեսանյութ)

Փետրվար 21,2013 22:34

Եռաբլուրի կինը Րաֆֆի Հովհաննիսյանին սրբի տեղ է դրել

 

Այսօր Ազատության հրապարակից Րաֆֆի Հովհաննիսյանին Բաղրամյան 26 ուղեկցելուց հետո հանրահավաքի մասնակիցները լարված սպասում էին ՍԵրժ Սարգսյանի հետ հանդիպման ավարտին: Այդ թեժ պահին սրբապատկերը ձեռքին մի կին՝ տիկին Անահիտը, սկսեց գետնին պառկած Վարդգես Գասպարիի մոտ բարձրաձայն աղոթել ու գոռալ՝  «Ես ցավում եմ իմ նախագահի համար, իմ ազգի համար, Սերժ Սարգսյանի համար: Ես 10 տարի շարունակ ասել եմ՝ նախագահ ջան, ապաշխարի, զղջա՛, շրջադա՛րձ կատարիր, հավատք ընդունիր: Կաթողիկոս Գարեգինին էլ եմ ասել»: Տիկնոջ խոսքերով՝ «Եռաբլուրում գերեզմանոցներն եմ լվում եւ մաքրում: Չեմ ամաչում. Ամոթը սատանայից ա: Հիսուսի զորությամբ ես եւ ամուսինս, բազմազավակ հայր-մայր լինելով, իմ որդու կիսատ գործերն եմ ես շարունակում: Հիսուսն է զորավոր, աղոթքն է զորավոր»:

Կինը պատմեց, որ Սերժ Սարգսյանի ընտրվելուց հետո ինքն Աստվածաշունչ է նվիրել Սերժ Սարգսյանին, եւ խնդրել, որ տուն տա, քանի որ տուն չունի արդեն 20 տարի: Սակայն ընթացք չեն տվել, նրա խոսքերով՝ «ասել ա հա՝ չի տվել». «6 թոռ ունեմ, 14 շունչ, ամուսինս՝ ղարաբաղցի: 2 զինվոր եմ տվել ազգի համար, մի՞թե կարելի է: Դավիթաշենից 2 Արտյոմ բերեցին, մեկը՝ Եղոյան, մյուսը՝ Ավագյան, որից մեկն իմ որդին էր: Եկան, գիշերվա կեսին դիակը բերին Ղարաբաղից: Դուռը ծեծեցին, ասի՝ ի՞նչ եք ուզում, ինչո՞ւ եք գիշերվա կեսին ինձ անհանգստացնում, ասին՝ ձեր որդու դին ենք բերել: Ես որ տեսա՝ գժվեցի, Աստծուն ուրացա, ժողովուրդ: Աստված ինձ խղճաց, բժշկեց: Հավատացեք, ժողովուրդ, Աստված մի նոր մանուկ ուղարկեց երկնքից՝ նոր նախագահ, Հիսուս Քրիստոս բարուրած մի նոր մանուկ՝ Րաֆֆի Հովհաննիսյան»:

Տիկին Անահիտը նաեւ պատմում էր իր երազը, որտեղ Րաֆֆին եկել է իր տուն՝ մի բարուր ձեռքին:  Ըստ նրա, դա խորհրդանշական իմաստ ունի եւ ազդարարում է մեր նոր «թագավորի» գալուստը՝ իշխանափոխությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Զգուշացիր Ռաֆֆի, ասում է առաջին տիկին չէ;Այսինքն, իր առաջին տիկինը տանն է;
    Ախ ձեր վերջից առաջինները…Զանգեք շտապ օգնություն;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728