Լրահոս
Օրվա լրահոսը

« Ռուբեն Հայրապետյանինը ոչ թե առանձնատուն էր, այլ հսկա թաղամաս »

Փետրվար 27,2013 23:58

«Սարդարապատ»  շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուքասզյանն այսօր Գյումրիում վերհիշեց բժիշկ Վահե Ավետյանի սպանության պատճառով կազմակերպված բողոքի ակցիան:

 

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի մի քանի  անդամներ այսօր Գյումրիում ներկայացրեցին իրենց դիտարկումները հետընտրական զարգացումների շուրջ: Նրանք հասարակական քննարկում էին կազմակերպել Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում, որից հետո մամուլի ասուլիս  հրավիրել: Հասարակական քննարկման ժամանակ Գարեգին Չուքասզյանը, մեջբերելով  ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին  պատկանող «Հարսնաքար»  ռեստորանում  Վահե Ավետյանի սպանության պատճառով սկսված բողոքի ակցիաները, ասաց, որ սկզբում շատ քիչ մարդիկ էին դուրս եկել պայքարի, այնուհետ թիվը գնալով ավելացավ: «Մենք բողոքի ակցիա կազմակերպեցինք  Նեմեցի տան մոտ , բայց դա տուն չէր, այլ հսկա թաղամաս: Ակտիվիստներն ասում էին՝ գիտե՞ք, մեր այս պայքարի արդյունքը  ո՞ րն է .  ինչքան մարդ կարող էր ծեծվել ու սպանվել, չծեծվեց ու չսպանվեց: Կարևորն այն չէ, թե ինչ զենք-զրահ ունեմ ես, այլ դուխդ տեղը լինի, « Ոչ» ասես,  հասկանաս, որ ստեղծել ես քո հանրապետությունը, դու ունես հանրապետություն հանրապետության մեջ: Մեր կառույցները պետական  անցնելու են մեր կողմը, մենք տեր ենք , ոչ ոք քեզ չի կարող ասել` դու ո՞վ ես, քո երկրում դու  ես տերը»-պայքարելու այսպիսի  կոչ արեց պարոն Չուքասզյանը :

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Վաղ թե ուշ, խուժանը պարտվելու է, բայց կստանա՞ արդյոք իր արժանի պատիժը:

Պատասխանել