Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդը քաղցրավենքիով բարձած «Ռենո»-ով բախվել է ծառին, որդին տեղափոխվել է հիվանդանոց

Մարտ 03,2013 16:01

Այսօր՝ մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 55-ամյա Արտուշ Սամվելյանը, վարելով «Ռենո» մակնիշի 18 ԼԼ 047 համարանիշի ավտոմեքենան, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com – ում, վթարի հետևանքով ուղևոր, 21-ամյա Արթուր Սամվելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետանքով ավտոմեքենայում բարձած քաղցրավենիքները թափվել էին դուրս:

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունու քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ըստ ֆոտոլրագրողի՝ վարորդն ու ուղևորը հայր և որդի են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031